Երկարատեւ հիվանդությունից հետո Նյու Յորքում մահացել է դաշնակահար, կոմպոզիտոր, դերասան եւ հաղորդավար Լեւոն Օգանեզովը: Դեկտեմբերի 25-ին նա կդառնար 85 տարեկան:
«Իր բազմաթիվ երկրպագուների հիշողություններում նա կմնա որպես վիրտուոզ կատարող եւ փայլուն հումորով օժտված արտիստ: Մեզ համար նա հավերժ կմնա սիրելի ամուսին, հայր, պապիկ, մեծ պապ եւ լավագույն ընկեր»,- գրված է երաժշտի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
