Գերմանիայի կանցլերը կարճ ողջույնից հետո լքել է Զելենսկու և ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունները


Քաղաքականություն


Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարճ ողջույնից հետո լքել է Բեռլինում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունները, հաղորդում է DPA-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Մերցի արտաքին և անվտանգության քաղաքականության խորհրդական Գյունտեր Զաուտերը, ըստ տեղեկությունների, մնացել է սենյակում որպես մոդերատոր։


Handelsblatt-ի փոխանցմամբ՝ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն երկուշաբթի՝ դեկտեմբերի 15-ին։



Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցությունների սկզբում Զելենսկին համաձայնել է հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից՝ անվտանգության երաշխիքների դիմաց։





Leave a Comment