Շամիրամի ամրոցը՝ Հիսուսի արձանի ստվերում․ ի՞նչ եղավ հնավայրի հետ

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Հատիսի գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Այս նախագծի մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր 2022-ին։ Նախագիծն ի սկզբանե ակտիվ քննարկվեց և արժանացավ քննադատության․ նույն վայրում հայտնաբերվել էր բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց, իսկ Հատիսը ներառված է բնության հուշարձանների ցանկում։ #CivilNetCheck-ը փորձել է պարզել, թե ինչ ճակատագիր ունեցավ հնավայր-ամրոցը և ինչպես ստացվեց, որ բնության հուշարձանների ցանկում ընդգրկված սարի գագաթին թույլատրվեց արձան կառուցել։ Ամրոցի վնասման հետ կապված հայտարարությունները Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման տարածքում հայտնաբերվել էր Շամիրամի բերդ ամրոց-բնակատեղին։ Այն հայտնաբերվել էր 2019-ին հայ-իտալական արշավախմբի կողմից, սակայն, 2022-ի դրությամբ դեռևս գրանցված չէր Հայաստանի պատմության և […]

Leave a Comment