Կադիրովը հայտարարել է, որ կգնա 2026 թվականի ընտրություններին, եթե Պուտինն առաջարկի


Աշխարհ


Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել հերթական ընտրություններին 2026 թվականին, եթե այդ առաջարկը ստանա նախագահ Վլադիմիր Պուտինից և այդ որոշմանն աջակցի ժողովուրդը, գրում է «Коммерсантъ»-ը։ «Ես կգնամ ընտրությունների, եթե նախագահը առաջարկի և ժողովուրդը աջակցի», — ասել է Կադիրովը ուղիղ եթերում։



Միաժամանակ նա նշել է, որ «մինչև կոկորդը» կուշտ է իշխանությունից և ժողովրդին ծառայելուց։


Վերջին ընտրություններում՝ 2021 թվականի սեպտեմբերին, նա հաղթել էր ռեկորդային արդյունքով՝ ստանալով ընտրողների 99,7% ձայները։


Վլադիմիր Պուտինն այդ ժամանակ մեկնաբանել էր, որ նման արդյունքը տրամաբանական է, եթե հաշվի առնենք, թե որքան է փոխվել հանրապետությունը Կադիրովի ղեկավարության տարիներին։





Leave a Comment