Տրանսպորտում վերահսկողությունը խստացնելու հանրային պահանջ կա. այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մարդիկ ինձ գրում են, որ շատերը, հիմնականում` երիտասարդները, չարամտորեն խուսափում են վճարելուց։ Կա հանրային պահանջ՝ տրանսպորտում վերահսկողությունը խստացնելու առումով, վստահաբար կա։ Ակնկալում եմ, որ այս առումով կոնկրետ քայլեր են արվելու։ Գիտեմ, որ դեկտեմբերին հաստիքացուցակում փոփոխություն է լինելու, նոր մարդիկ են ավելանալու»,- ասաց Ավինյանը։