Միրզոյանը Բրյուսելում կմասնակցի ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Միրզոյանը Բրյուսելում կմասնակցի ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

15 դեկտեմբերի 2025 – 10:23 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Դեկտեմբերի 15-ին նա մասնակցելու ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։

Դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։

Leave a Comment