Ռոբ Ռայներին ու նրա կնոջը սպանված են հայտնաբերել

Ռոբ Ռայներին ու նրա կնոջը սպանված են հայտնաբերել

Ռեժիսոր Ռոբ Ռայներին և նրա կնոջը՝ Միշել Սինգեր–Ռայներին մահացած են գտել Լոս Անջելեսի իրենց տանը։ Երկուսի մոտ էլ հայտնաբերվել են դանակահարության հետքեր։

«New York Post»-ի տվյալներով՝ սպանության մեջ կասկածվում է զույգի որդին, որը տառապում էր թմրամոլությամբ։

Ռայները հայտնի է դարձել «Բոլորն ընտանիքում» սիթքոմում խաղացած դերի շնորհիվ։ Նա նաև հայտնի ֆիլմերի հեղինակ է՝ «Մնա ինձ հետ», «Արքայադուստր հարսնացուն», «Երբ Հարրին հանդիպեց Սալիին», «Միզերի», «Մի քանի լավ տղաներ»։

Leave a Comment