
Երեկ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։ Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողները հայր և որդի են։
14 մարդ մահացել է դեպքի վայրում, երկուսը՝ հիվանդանոցում։ Մահացածները 10-ից 87 տարեկան են, որոնց թվում է հարձակվողներից մեկը։
Եվս 40 մարդ հիվանդանոցում է, որոնցից հինգը գտնվում է ծանր վիճակում։
Հրաձգությունը տեղի է ունեցել երեկ՝ տեղական ժամանակով ժամը 18:47-ի սահմաններում։ Երկու տղամարդ կրակ են բացել լողափում՝ միջոցառման ժամանակ: