60 տարեկանում կյանքից հեռացել է «Դիմակ» ֆիլմի դերասան Փիթեր Գրինը – Showbiz.am

60 տարեկանում մահացել է «Դիմակ» ֆիլմի դերասան Փիթեր Գրինը։ Այս մասին հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով դերասանի մենեջերին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Դերասան Փիթեր Գրինը մահացած է գտնվել իր բնակարանում…»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես գրում է պարբերականը, վկայակոչելով ոստիկանությանը, կասկած չկա, որ դերասանի մահը բռնությամբ է վրա հասել, դրա պատճառը կպարզի դատաբժշկական փորձագետը: Դերասանի մենեջերը թերթին հայտնել է նաև, որ հունվարին Գրինը նախատեսում էր սկսել աշխատանքը նոր նախագծում:

Leave a Comment