15 դեկտեմբերի 2025 – 10:20 AMT
PanARMENIAN.Net – «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանը, անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանում նկատված «Կարմիր մահիկի» մեքենայի շուրջ խոսակցություններին, պարզաբանել է, որ Ֆրանսիայից հիվանդի տեղափոխումն օդով անցանկալի է եղել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Քանի որ շահարկումները չեն դադարում և կրքերը չեն հանդարտվում նախորդ գրառմանս հետ կապված, թեև չէի ցանկանա դետալների մեջ մտնել, բայց և այնպես ստիպված եմ առավել մանրամասնել։
- Հիվանդը շուրջ մեկ ամիս գտնվել է Ֆրանսիայի Կոլմար քաղաքի հիվանդանոցում։
- Հարազատները որոշում են կայացրել նրան տեղափոխել Հայաստան։
- Բժշկական ցուցումով և հիվանդի առողջական վիճակով պայմանավորված ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար և միակ տարբերակը ռեանոմոբոլով (հատուկ սարքավորումներով կահավորված շտապ օգնության մեքենայով) տեղափոխել էր։
- Հիվանդի հարազատները, փաստաթղթերը ձևակերպելու և տեղափոխումը կազմակերպելու համար դիմել են Ազգային Ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանին։
- Գտնվել է առավել մատչելի տարբերակ և կազմակերպվել նրա տեղափոխումը Հայաստան»,- ասվում է գրառման մեջ։