ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները նշանակալի առաջընթաց են գրանցել Բեռլինում կայացած բանակցությունների ընթացքում: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆի տարածած հայտարարության մեջ։
«Պատվիրակությունները խորը քննարկումներ են ունեցել 20 կետանոց խաղաղության ծրագրի, տնտեսական հարցերի և այլ թեմաների շուրջ։ Նշանակալի առաջընթաց է գրանցվել, և նրանք կրկին կհանդիպեն», – գրել է նա իր նամակում։
Վիտկոֆից բացի, ԱՄՆ պատվիրակության կազմում էին նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ ձեռնարկատեր Ջարեդ Քուշները։ Ուկրաինական կողմից՝ Վլադիմիր Զելենսկին, Անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարճ ողջույնի ելույթից հետո լքել է բանակցությունների սենյակը։
Բեռլինում ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների մասնակցությամբ Ուկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունները գաղտնի են ընթացել։
Նշվում է, որ լրագրողները գրեթե ոչ մի տեղեկություն չունեին այն մասին, թե ով ում հետ և երբ է խոսել։