Հայաստանը արդեն գտնվում է աշխարհում թվային ակտիվների ներդրման առաջատար երկրների շարքում․ երկիրը զբաղեցնում է 14-րդ տեղը կրիպտոարժույթների գլոբալ ներդրման ինդեքսում, իսկ Հայաստանի յուրաքանչյուր տասներորդ բնակիչ արդեն Binance-ի օգտատեր է։ Այս մասին Երևանում անցկացված Binance Community MeetUp միջոցառմանը նշեց Կենտրոնական Ասիայում և ԱՊՀ երկրներում Binance-ի մարքեթինգի մենեջեր Ստանիսլավ Դելյոնոկը։
Binance-ի Binance Community MeetUp միջոցառմանը մասնակցել է ավելի քան 400 մարդ՝ Binance-ի օգտատերեր, կրիպտո և բիզնես համայնքների ներկայացուցիչներ, ուսանողներ և լրագրողներ։ Միջոցառման հիմնական թեմաները եղել են կրիպտոարժութային շուկայի զարգացումը Հայաստանում և աշխարհում, թվային ակտիվների ընդունման աճը երկրում, ինչպես նաև տեղական կրիպտոհամայնքի ամրապնդումը։
Ստանիսլավ Դելյոնոկի խոսքով՝ Հայաստանը գտնվում է «կրիպտոզարգացման առաջնագծում»՝ ինտեգրելով թվային ակտիվները կյանքի տարբեր ոլորտներ։ Նա ընդգծեց, որ Binance-ի ուշադրության կենտրոնում են՝ Հայաստանում արտադրանքի լոկալացումը հայերենով, կրթական ծրագրերի մեկնարկն ու ընդլայնումը համալսարանների հետ համագործակցությամբ, ինչպես նաև կրիպտ վճարումների և ծառայությունների զարգացումը ընկերության լուծումների հիման վրա։
«Ձեռնարկվող բոլոր քայլերը միտված են նրան, որպեսզի թվային ակտիվների հետ աշխատանքը դառնա առավել հասկանալի, սովորական և հասանելի Հայաստանի հնարավորինս լայն շրջանների համար», – հավելեց նա։
Մեկնաբանելով նման նախաձեռնությունների նշանակությունը տեղական էկոհամակարգի զարգացման համար՝ Կենտրոնական Ասիայում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ու Աֆրիկայում Binance-ի տարածաշրջանային շուկաների ղեկավար Կիրիլ Խոմյակովն ընդգծեց Հայաստանի հետ հետևողական և համակարգային աշխատանքի կարևորությունը։
«Մենք տեսնում ենք Հայաստանի կրիպտո էկոհամակարգի զարգացման հսկայական ներուժը և մեծապես կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք դարձնում են թվային ակտիվներն ավելի հասկանալի, անվտանգ և հասանելի օգտատերերի համար։ Մեզ համար կարևոր է, որպեսզի նորարարությունները ծառայեն մարդկանց բարօրությանը, ընդլայնեն նրանց հնարավորությունները և ուժեղացնեն վստահությունը տեխնոլոգիաների հանդեպ։ Binance-ը շարունակելու է ներդնել առաջադեմ լուծումներ, զարգացնել կրթական ծրագրեր և աջակցել օգտատերերին ու գործընկերներին նրանց կրիպտոճանապարհի յուրաքանչյուր փուլում»,- նշել է նա։

Միթափի մասնակիցներին ներկայացվել է նաև, թե ինչպես կարող են օգտատերերը, բլոգերներն ու կարծիքի առաջնորդները մոնետիզացնել իրենց ակտիվությունը գործիքների միջոցով, ինչ հնարավորություններ է ապահովում հարթակը կոնտենտի ստեղծման և առաջխաղացման համար, և ինչպես են նման ծրագրերը նպաստում տեղական կրիպտոհամայնքի ամրապնդմանը և զարգացմանը։
Բացի արտադրողական հնարավորություններից՝ միջոցառման ընթացքում քննարկվեցին անվտանգության և ֆինանսական գրագիտության կարևորագույն հարցեր։ Խոսնակները հիշեցրին երկուփուլանոց հաստատման և հուսալի գաղտնաբառերի անհրաժեշտության մասին, զգուշավորության՝ հղումներով անցնելիս կամ անհայտ անձանց հետ շփվելիս, ինչպես նաև միայն Binance-ի պաշտոնական հաղորդակցական ալիքներից և վստահելի աղբյուրներից օգտվելու պահանջը։

Միջոցառման եզրափակիչ հատվածում տեղի ունեցավ բաց հարցուպատասխան։ Մասնակիցները հարցեր ուղղեցին Հայաստանում կրիպտոարժույթների կարգավորման հեռանկարների, տեղական ստարտափների հնարավորությունների, ինչպես նաև Binance-ի նոր կրթական նախաձեռնությունների և երկրի համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ։