Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին․ Sputnik Արմենիային հայտնել է նրա պաշտպան Արա Զոհրաբյանը։

 

Դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ–ն առաջարկել է կազմակերպել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ցուցված վիրահատությունը․ սրբազանը ցանկություն է հայտնել իր միջոցների հաշվին վիրահատվել «Իզմիրլյան» ԲԿ-ում։

Leave a Comment