Best Western Hotels ցանցի տարածաշրջանային ներկայացուցիչ Ստեֆան Դուբբելինգը և New City Projects ընկերության գործադիր տնօրեն Վահե Դավթյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր՝ Ծաղկաձորի սրտում կառուցվող Pallada պրեմիում բազմաֆունկցիոնալ համալիրի կառավարման և ներկայացման շրջանակում։
Այս համագործակցությունը նշանավորում է բարձր սպասարկման միջազգային ստանդարտների ներդրման նոր փուլը Հայաստանում։ Pallada-ն իր տեսակով եզակի նախագիծ է՝ կառուցվող Ծաղկունյաց կենտրոնական հրապարակի հարևանությամբ, որը համադրում է հարմարավետ բնակեցում, առողջարար միջավայր, հանգիստ և ակտիվ ժամանց՝ ձևավորելով լեռնային հանգստի նոր մշակույթ։

