
Մահացել է խորհրդային դաշնակահար ու կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լևոն Օգանեզովը:
Երաժիշտը կյանքից հեռացել է դեկտեմբերի 13-ին՝ օնկոլոգիական հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո: Նա դեկտեմբերի 25-ին կդառնար 85 տարեկան։
Օգանեզովը նկարահանվել է մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ «Անձրևի հետքը» ու «Ննջասենյակի բանալին», աշխատել է որպես հեռուստահաղորդավար։