ԱԺ մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծին

ԱԺ մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծին

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին գումարված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծին և կից օրենսդրական փաթեթին:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում կատարվել են բովանդակային և խմբագրական որոշ փոփոխություններ:

Առաջարկներ ներկայացրել են պատգամավորները և Կառավարությունը: Ընդունվել են ոչ բոլոր առաջարկները:

Մասնավորապես, փոփոխվել է  օրենքի` ուժի մեջ մտնելու ժամկետը: Ըստ այդմ` ընդունվելուց հետո այն ուժի մեջ կմտնի ստորագրվելուց հետո` հաջորդ օրը:

Նշվել է, որ ապահովագրավճար վճարողների համար առաջին հաշվարկային ամիս կդիտարկվի նոյեմբերը, քանի որ դեկտեմբերն աշխատավարձերի և պարգևավճարների հավելյալ հաշվարկների առումով շեղող ամիս է:

Նախարարի խոսքով՝ փաթեթները կակտիվանան  հունվարի 1-ից, բայց վճարման ամսաթիվը կլինի մինչև հունվարի 20-ը:

Նախագծի հիմնական կարգավորումները` այստեղ:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Օրենսդրական փաթեթը կքննարկվի դեկտեմբերի 16-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարվելիք Ազգային ժողովի արտահերթ նիստում:

Leave a Comment