
Լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գտչավանքն է կամ Գտիչ վանքը Հադրութում՝ Տումի գյուղի հարևանությամբ՝ շրջապատի վրա իշխող ժայռաբլրին: Լինելով տեղանքի ամենաբարձր դիրքում՝ սովորականից նեղ կառուցվածքով այդ վանքն առավել բարձր ու խորհրդավոր է թվում: Վերջին պատերազմի շեմին՝ 2020-ին, ավարտվեց վանքի նորոգումը: Ավարտվեց, ու շաքար էր, մնաց շան բերանում»:
Աղբյուրը` Դավիթ Գյուլզադյան