Գրետա Թունբերգի դեմ քրեական գործ է հարուցվել

Ֆինլանդիայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել շվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգի դեմ։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակել «Հելսինգին Սանոմատ» (HS) թերթը։

Թունբերգը մեղադրվում է իրավապահ մարմինների աշխատակիցների աշխատանքը խոչընդոտելու մեջ։

Նշվում է, որ կլիմայական ակտիվիստը կասկածվում է հանցագործություն կատարելու մեջ՝ 2024 թվականի հունիսի 25-ին Հելսինկիի կենտրոնում «Extinction Rebellion» ցույցին մասնակցելու ժամանակ։

Leave a Comment