Սուդանում բանակային հոսպիտալի վրա հարվածի հետևանքով 7 քաղաքացիական անձ է զոհվել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կիրակի օրը Սուդանի հարավում գտնվող Դիլլինգ քաղաքում անօդաչու սարքի հարվածի հետևանքով զոհվել է յոթ քաղաքացիական անձ և վիրավորվել է ևս տասներկուսը,  AFP-ին է հայտնել այդ հիվանդանոցի բուժաշխատողը։

Ըստ նրա, զոհերի թվում եղել են հիվանդներ և նրանց ուղեկցողները։ Նա նաև նշել է, որ բանակի հոսպիտալը զինծառայողներից բացի «սպասարկում է քաղաքի և շրջակա տարածքների բնակիչներին»։

Դիլլինգը, որը գտնվում է պատերազմի մեջ գտնվող Հարավային Կորդոֆան նահանգում, վերահսկվում է Սուդանի բանակի կողմից, սակայն շրջափակման մեջ է մրցակից զինված խմբավորումների կողմից։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment