«Միսս Ֆինլանդիան» զրկվել է տիտղոսից՝ սոցցանցերում ռասիստական ​​հրապարակման համար



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Միսս Ֆինլանդիա» գեղեցկության մրցույթի հաղթող Սառա Ձաֆտսեն զրկվել է տիտղոսից հաղթանակից ընդամենը երեք ամիս անց՝ սոցիալական ցանցերում տեղադրված ռասիստական ​​ժեստի պատճառով։

Գերմանական Jodel հավելվածում տեղադրված լուսանկարում 22-ամյա մոդելը մատներով ձգում է աչքերը՝ նկարի տակ գրելով «kiinalaisenkaa syömäs», որը մոտավորապես թարգմանաբար նշանակում է «չինացու հետ ուտել»։ Ժեստը ընկալվել է որպես վիրավորանք ասիացիների նկատմամբ։

Սկզբում Ձաֆտսեն պնդում էր, որ պարզապես շփել է քունքերը ուժեղ գլխացավի պատճառով, բայց ավելի ուշ ներողություն է խնդրել իր գործողությունների համար։

Մրցույթի կազմակերպիչները հայտարարեցին, որ չեն հանդուրժում ռասիզմը կամ որևէ խտրական վարքագիծ։ Ձաֆտսեի՝ տիտղոսից հեռացման մասին պաշտոնապես հայտարարվեց մամուլի ասուլիսում։

Նոր «Միսս Ֆինլանդիա»-ն Տարա Լեհտոնենն է, որը սեպտեմբերին զբաղեցրել էր երկրորդ տեղը։

Ձաֆտսեն ինքը ափսոսանք է հայտնել. «Ես ներողությունեմ  խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորել և նեղացրել եմ սոցիալական ցանցերում իմ գործողություններով»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment