Պուտինը և Էրդողանը Աշխաբադում քննարկել են շատ զգայուն թեմաներ․ հանդիպումը տևել է մոտ 1,5 ժամ․ Պեսկով

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 12-ին Աշխաբադում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են շատ զգայուն թեմաներ: Նման քննարկումների ընթացքում ժամանակը վերահսկելը շատ դժվար է, VGTRK-ի լրագրող Պավել Զարուբինին բացատրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ առաջնորդների երկարատև բանակցությունների մասին։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Թուրքմենստանում Պուտինի և Էրդողանի հանդիպումը տևել է ընդհանուր առմամբ մոտ 1,5 ժամ:

«Բնականաբար, շատ զգայուն թեմաներ են քննարկվում։ Նման քննարկումների ընթացքում, որպես կանոն, շատ դժվար է վերահսկել ժամանակը», – պարզաբանել Է Պեսկովը։

 Նա նաև նշել է, որ Պուտինն այնուհետև հանդիպում է ունեցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ և «պետք է շտապել այնտեղ»:

«Ստացվում է ցայտնոտի նման իրավիճակ բոլոր կողմերից», – հստակեցրեց նա:

Leave a Comment