Վանաձորում դեկտեմբերի 14-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը։
Վանաձորի Դեմիրճյան փողոցում ժամը 18։20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 22-ամյա Տիգրան Գ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 73-ամյա Նևրիկ Մ․-ին, նշել է լրատվամիջոցը:
Վարորդն ահազանգել է շտապօգնությունն: «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում արձանագրել են հետիոտնի մահը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
