Հանրապետության հրապարակում արտակարգ դեպքեր և պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՆԳՆ ոստիկանությունն ապահովել է հասարակական կարգը Հանրապետության հրապարակում, արտակարգ դեպքեր և պատահարներ չեն գրանցվել։
«Այսօր Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական միջոցառման ընթացքում ՆԳՆ ոստիկանությունն ապահովել է հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը»,- հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ըստ ՆԳՆ հաղորդագրության, միջոցառման ընթացքում արտակարգ դեպքեր կամ պատահարներ չեն գրանցվել։