Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել 2026 թվականի Չեչնիայի նախագահական ընտրություններին, եթե առաջարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է ուղիղ եթերի ժամանակ։
«Ես կգնամ ընտրությունների, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկի և ժողովուրդը աջակցի», – ասել է նա:
Պատասխանելով տարածաշրջանի ղեկավարի ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին՝ Կադիրովը նշել է, որ դա լուրջ հարց է։
«Եթե ինձ հարցնեք, ես հոգնել եմ իշխանությունից և ժողովրդին ծառայելուց։ Կարծում եմ՝ նոր ուժերը, նոր մարդիկ ավելի հետաքրքիր կլինեին. իրավիճակը կբարելավվեր, եթե նոր մարդիկ լինեին», – ասել է Չեչնիայի ղեկավարը։