Քաջարան-Ագարակ թունելի հորատման աշխատանքներն ավարտվում են. այն կլինի առաջինը՝ անկախ Հայաստանում


Հյուսիս-հարավ ճանապարհի մաս կազմող Քաջարան-Ագարակ թունելի հորատման աշխատանքներն ավարտվում են. այն կլինի առաջին՝ ամբողջությամբ նոր կառուցված թունելն անկախ Հայաստանում:


Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման արժեքն ավելի քան 214 մլն դոլար է։ Այն ներառում է 2 թունել և 17 կամուրջ։


Քաջարանի թունելի կառուցման գործընթացը կմեկնարկի 2026-ին և կտևի մոտ 7 տարի, նույնքան էլ կպահանջվի Բարգուշատի թունելի կառուցման համար:


Ճանապարհների հիմնանորոգման, կառուցման աշխատանքներ իրականացվում են Սյունիքի մարզի տարբեր բնակավայրերում:


Հաջորդ տարի ևս Հյուսիս-հարավ ճանապարհի տարբեր հատվածներում շինաշխատանքներ կմեկնարկեն:


Հյուսիս-հարավի այն հատվածներում, որտեղ այս պահին շինարարություն է ընթանում, ավարտը նախատեսվում է 2027-ի վերջին:


Ճանապարհաշինության ընթացքին հետևել է Լիանա Խաչատուրյանը:

Դիտումների քանակ3

Leave a Comment