Իմ շվաքի տակ

Իմ շվաքի տակ

14.12.2025 | 21:59

Ի միտ ունեցեք այս ճշմարտությունը` ամեն օր պետք է ապրել Իմ զորության մեջ և Իմ ներկայության գիտակցությունը շարունակ ունենալ, անգամ այն ժամանակ, երբ ուրախության պակասը զգաք:

Հիշեք նաև, որ եթե երբեմն ձեր կյանքի վրա ստվեր է ծանրանում, այդ դեռ չի նշանակում, թե Իմ ներկայությունը հեռացել է ձեզնից:

Պարզապես այդ Իմ ստվերն է, երբ Ես կանգնած եմ ձեր և ձեզ պաշարած թշնամիների միջև:

Ձեզ շատ սիրելի ու մտերիմ բարեկամների հետ խաղաղ ու լուռ օրեր ունեք դեռ ապրելու: Դուք բնավ չեք կասկածում նրանց սիրո անկեղծությանը, թեև չեք լսում նրանց ուրախ ծիծաղը, բայց պարզորեն զգում եք մտերմությունից ծնվող նրանց ուրախության խայտանքը:

Մեկնաբանություններ

Leave a Comment