Իսրայելի պաշտպանության բանակը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում «Հեզբոլլլահ» խմբավորման ենթադրյալ դիրքերին, հաղորդում է Interfax-ը:
Իսրայելական կողմի տվյալներով՝ «Հեզբոլլահի» մարտիկները փորձել են վերականգնել խմբավորման ավելի վաղ ավերված ենթակառուցվածքը, ուստի զինվորականները հարվածների մասին որոշում են կայացրել:
Իր հերթին Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է Իսրայելի զինված ուժերի հարվածների հետևանքով երկու մարդու մահվան և ևս մեկի վիրավորվելու մասին:
2024-ի նոյեմբերին կնքված զինադադարի համաձայնագիրը նախատեսում է, որ լիբանանյան խմբավորումը չի փորձի վերականգնել այն ենթակառուցվածքը, որը կարող էր օգտագործվել Իսրայելի վրա հարձակվելու համար:
ՄԱԿ-ը դեկտեմբերի սկզբին հայտնել էր Լիբանանի ավելի քան 120 զոհված խաղաղ բնակչի մասին՝ հրադադարի կնքման պահից ի վեր:
