
ԴԱԻՇ-ի զինյալը կրակ է բացել Սիրիայում գտնվող ամերիկյան բազայի դարպասների մոտ։ Երեք մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Զոհերից երկուսը զինվորականներ էին, մեկը՝ քաղաքացիական անձ:
Սա Բաշար ալ-Ասադի տապալումից հետո առաջին նմանատիպ հարձակումն է վերջին մեկ տարվա ընթացքում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «շատ լուրջ պատասխան գործողություններ»:
«Մենք սգում ենք Սիրիայում երեք մեծ ամերիկացի հայրենասերների՝ երկու զինվորի և մեկ քաղաքացիական թարգմանչի կորուստը։ Մենք նաև աղոթում ենք երեք վիրավոր զինվորների համար, որոնց ապաքինումը հաստատվել է հենց նոր», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական մեդիա հարթակում արված գրառման մեջ։
«Սա ԴԱԻՇ-ի հարձակում էր ԱՄՆ-ի և Սիրիայի դեմ՝ Սիրիայի շատ վտանգավոր հատվածում», – շարունակել է նա։ Թրամփը նշել է, որ կապի մեջ է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, ով, ըստ ամերիկացի նախագահի, վրդովված էր հարձակումից և խոստացել էր աջակցել իր զինված ուժերին ԱՄՆ-ի ցանկացած հակազդեցության դեպքում։