«Միայն Սյունիքում մոտավոր 45 դպրոց է փակվում»․ Նարեկ Կարապետյանը հակադարձել է Արսեն Թորոսյանին

Խանութներում մարկետինգի մասնագետ աշխատած մարդը օբյեկտիվորեն չէր կարող ունենալ այդքան փորձառություն, այս մասին ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը` Գևորգ Պապոյանին։

Նարեկ Կարապետյանը արձագանքել է ՔՊ-ական էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին և մյուս իշխանական պաշտոնյաներին, որոնք երկու օր շարունակ ուշադիր հետևում էին շարժման մասնակիցների Սյունիք կատարած այցին ու կազմակերպած ֆեյսբուքյան ստատուսներ գրում նրանց դեմ։

Կարապետյանն անդրադարձել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին, ով ասել էր, թե իրենք դպրոց չեն փակում։

«Միայն Սյունիքում մոտավոր 45 դպրոց է փակվում»,- հակադարձել է Կարապետյանը։

Անդրադառնալով Սյունիքի մարզպետին՝ Նարեկ Կարապետյանն ասել է, որ Ղուկասյանն այն մարզպետն է, ում կառավարման ժամանակ 45 դպրոց է փակվել։

«Ինչ վերաբերվում է Սյունիքի տեղն իմանալուն՝  ես փոքր տարիքում ավելի լավ գիտեի Սյունիքի տեղը, քան դուք՝ մինչև ձեր նշանակվելը»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment