ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել


Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքի Բրաունի համալսարանում կրակոցներ են տեղի ունեցել:

Հրաձիգի ճակատագրի վերաբերյալ հակասական տեղեկություններ կան։

Associated Press-ը, հղում անելով աղբյուրին, հայտնել է, որ երկու մարդ զոհվել է։ Քաղաքապետ Բրեթ Սմայլին հաստատել է այս տեղեկությունը՝ հավելելով, որ ութ մարդ գտնվում է ծանր վիճակում։ Ավելի ուշ նա պարզաբանել է, որ կրակոցների հետևանքով վիրավորվել է ինը մարդ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկզբում հայտարարել է, որ կրակողը ձերբակալվել է, սակայն ավելի ուշ հերքել է դա։ ՀԴԲ-ն նշել է, որ կրակողի որոնումները շարունակվում են։

Փրովիդենսի ոստիկանությունը հայտարարել է, որ դեռևս չգիտի՝ կրակոցը կապված է միջազգային ահաբեկչության հետ, թե ոչ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

127 դիտում

Leave a Comment