Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում են․ սպասվում են բանակցություններ Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքովն ու Թրամփի փեսա Ջարեդ Քուշները ժամանել են Բեռլին, որտեղ տեղի կունենան Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի վերաբերյալ քննարկումները։ Այս մասին գրում է Associated Press-ը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես ժամանել է Բեռլին, այդ մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում։ Վերջինս ավելի վաղ հայտարարել էր, որ այժմ պատրաստվում են ամերիկյան կողմի և եվրոպացի գործընկերների հետ հանդիպումներին և, որ Բեռլինում բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն:

Leave a Comment