Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.
Խոսենք մի երեւույթի մասին, Ուկրաինայի օրինակով:
Այդ երկրի նախագահ Զելենսկին ըստ էության հայտնվել է կոռուպցիոն խոշոր սկանդալի կենտրոնում: Իհարկե, ամերիկացիները այսպես ասած բացահայտել են կոռուպցիոն սխեմաները այն ժամանակ, երբ պետք է եղել ճնշում բանեցնել Զելենսկու վրա՝ կարգավորման պլանն ընդունել տալու համար: Բայց, հարցը դա չէ, այլ այն, որ Ուկրաինայի նախագահն ու նրա շրջապատը թաղված են ահռելի կոռուպցիոն սխամեյի գրկում՝ պատերազմող երկրում, որը ըստ էության գոյատեւում է հիմնականում ԱՄՆ տված փողի շնորհիվ:
Ի՞նչ է անում այդ իրավիճակում Զելենսկին: Գնում եւ սելֆի է անում Կուպյանսկի մուտքի քաղաքային ցուցանակի մոտ, ասելու համար, թե տեսեք՝ Պուտինը հայտարարում էր, որ ամսի չորսից Կուպյանսկը վերցրել էին, բայց ինքը հիմա սելֆի է անում քաղաքի ցուցանակի դիմաց:
Գործնականում չկա կասկած, որ Կուպյանսկը եթե ոչ ամբողջապես արդեն իսկ ռուսների վերահսկողության տակ է, ապա կլինի օրերի կամ շաբաթների ընթացքում: Կամ, եթե նույնիսկ չլինի, ի՞նչ է փոխվում դրանից Ուկրաինայի համար: Ոչինչ: Բացի այն, որ Զելենսկին առնվազն ինֆորմացիոն ֆոնի իմաստով փորձում է պրիմիտիվ հերոսական սելֆիով ծածկվել կոռուպցիոն սկանդալից:
Հիշեցնեմ, որ այդ սկանդալի հետեւանքով Ուկրաինայից փախուստի է դիմել Զելենսկու «դրամապանակ» համարվող գործարար Մինդիչը, որին անկասկած թույլ են տվել, որ փախչի Ուկրաինայից՝ իր տանը խուզարկությունից մեկ օր առաջ, եւ պաշտոնանկ է եղել Զելենսկու աշխատակազմի ղեկավար Երմակը, որը հետո հայտարարել է, թե մեկնում է ռազմաճակատ, չնայած հիմա որեւէ մեկը չգիտե, թե ուր է մեկնել եւ ինչ անում:
Զելենսկու վերաբերյալ անմիջական բան ամերիկացիները դեռ չեն հրապարակել, քանի որ դեռ փորձում են այդպիսով նրանից ստանալ քաղաքական համաձայնություններ: Երբ Թրամպը վերջնականապես կկորցննի նրա հետ համաձայնության հույսը, կասկած չկա, որ հրապարակում կհայտնվեն նաեւ անմիջականորեն Զելենսկուն վերաբերող կոռուպցիոն փաստեր: Չէր կարող լինել մասշտաբային կոռուպցիա առանց նրա գիտության ու հովանու, չէր կարող լինել:Հակառակը, ներեցեք՝ տգետների համար է:
Ու ներեցեք, ահա տգետների համար է այդօրինակ պարզունակ պրոպագանդան, որ սելֆիի տեսքով օրինակ մատուցում է Զելենսկին ուկրաինացիներին, ինչպես տարբեր տեսքով ու դրսեւորումներով համանման մոտեցումներով պրապագանդան մատուցվում է Հայաստանի հանրությանը: