Վաշինգտոնի ճնշման տակ Զելենսկին խոսել է Ուկրաինայում ընտրությունների մասին. Ուշակով

https://arm.sputniknews.ru/20251214/vashingtvoni-tshnshman-tak-zelenskin-khvosel-e-ukrainajum-yntrutjunneri-masin-ushakvov-96869649.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86084860_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4ee2ecad2039cea7ca93d5856b0a8e2a.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վլադիմիր զելենսկի, ուկրաինա, յուրի ուշակով, ամն, ռուսաստան, պատերազմ

վլադիմիր զելենսկի, ուկրաինա, յուրի ուշակով, ամն, ռուսաստան, պատերազմ

Բաժանորդագրվել

Ուկրաինայի առաջնորդը մեկնել է Բեռլին՝ ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունները շարունակելու համար։ Բեռլին են ժամանել նաև ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնի ճնշման տակ խոսել է Ուկրաինայում ընտրությունների մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի։

«Կա ինչ-որ երկակի իմաստ: Նա խոսում է ընտրությունների մասին, բայց մտածում է դրա միջոցով հասնել իր և եվրոպացիների համար ցանկալի հրադադարի, այսինքն՝ որոշ ժամանակով ռազմական գործողությունների դադարեցման, որից հետո դրանք նորից կվերսկսվեն», – ասել Է Ուշակովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։

Նշենք, որ Զելենսկին այսօր մեկնել է Բեռլին՝ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ «խաղաղության պլանի» վերաբերյալ բանակցելու համար։ Մինչ այդ լրագրողների հետ զրույցում նա մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել։

Ես աթոռից չեմ կառչում, և եթե ընտրություններ լինեն, մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման։
Ներկայիս խաղաղ բանակցությունների ձախողման դեպքում պետք է մենք մեր ձեռքը վերցնենք և այլ ճանապարհ գտնեք։
Խաղաղության ծրագիրը երբեք չի լինի այնպիսին, որը բոլորին դուր գա։ Անշուշտ, փոխզիջումներ կլինեն։
Ուկրաինայի հիմնական ցանկությունը ՆԱՏՕ-ին անդամակցելն էր։ Դա անվտանգության իրական երաշխիք կլիներ, բայց եվրոպական գործընկերներն ու ԱՄՆ-ը չաջակցեցին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ խոսել էր Ուկրաինայում ընտրությունների անհրաժեշտության մասին։ Նա նույնիսկ Զելենսկուն անվանել էր «առանց ընտրությունների բռնապետ» և նշել, որ նրա վարկանիշը նվազել է մինչև 4%։ Ամերիկացի առաջնորդի հայտարարություններից հետո Զելենսկին, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2024 թվականի մայիսի 20-ին, հայտարարեց, որ պատրաստ է դրանք անցկացնել, բայց խնդրեց ԱՄՆ-ին և եվրոպացի դաշնակիցներին «ապահովել դրանց անվտանգությունը»։

Leave a Comment