Հայաստանյան ներքաղաքական գլխավոր հարցը՝ եկեղեցու շուրջ զարգացումները, կարծես, մուտք են գործում վճռական փուլ։
Անցած շաբաթ վարչապետ Փաշինյանը հրապարակեց ճանապարհային քարտեզ՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման» համար՝ «Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո», և քարտեզի առաջին կետն է կաթողիկոսական տեղապահի ընտրությունը՝ հայաստանյան եպիսկոպոսների կողմից։
Սրընթաց զարգացումներ են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների նորմալացման գործընթացում Ադրբեջան հայաստանյան բարձրաստիճան պատվիրակությունների այցեր, Ադրբեջանի տարածքով բեռների առաքում Հայաստան։ Ի՞նչ կարելի է սպասել առաջիկայում։ Հյուրընկալել ենք Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին։
Յուրաքանչյուր կիրակի «Կիրակիի» եթերում Սարգիս Հարությունյանն անդրադառնում է անցած շաբաթվա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, իրավական, ինչպես նաև միջազգային զարգացումներին։