Պուտինն ու Էրդողանը բանակցությունների ընթացքում քննարկել են շատ զգայուն թեմաներ․ Պեսկով

Բաժանորդագրվել

ՌԴ և Թուրքիայի նախագահները բանակցություններ են անցկացրել դեկտեմբերի 12-ին Աշխաբադում:

ԵՐԵՎԱՆ,14 դեկտեմբերի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքմենստանում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են շատ զգայուն թեմաներ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Բնականաբար շատ զգայուն թեմաներ են քննարկվում, նման քննարկումների ժամանակ, որպես կանոն, շատ դժվար է վերահսկել ժամանակը», – Պուտինի և Էրդողանի բանակցությունների ժամանակ ասել է Պեսկովը «Ռոսիա 1»-ի հեռուստալրագրող Պավել Զարուբինին:

ՌԴ և Թուրքիայի նախագահները բանակցություններն անցկացրել են դեկտեմբերի 12-ին Աշխաբադում:

Leave a Comment