Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազայի և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին

Քաղաքականություն

14.12.2025 | 15:17

Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Վոլգոգրադի մարզի Ուրյուպինսկ քաղաքում գտնվող նավթաբազային, դեկտեմբերի 14-ին հայտնել է մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը, փոխանցում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով նավթաբազայում հրդեհ է բռնկվել։ Բազային հարակից տների բնակիչները տարհանվել են։ Տուժածներ չկան։

Յարոսլավլում հարձակման է ենթարկվել «Սլավնեֆտ–ՅԱՆՕՍ» նավթավերամշակման գործարանը։ Մարզային իշխանությունները տեղեկությունը չեն մեկնաբանել։

Բացի այդ, ինչպես հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը, ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են նաև երկրամասի Աֆիպսկի բնակավայրի վրա։ Astra-ն գրում է, որ տեղի բնակիչների խոսքով՝ պայթյունները տեղի են ունեցել Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի շրջանում։ Օպերատիվ շտաբում նշել են, որ բնակելի տների պատուհաններն են կոտրվել։

Ուկրաինական Exelinova+ տելեգրամ-ալիքի տվյալներով՝ դեկտեմբերի 14-ի գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են նաև Սմոլենսկի ՋԷԿ-ի վրա։ Միաժամանակ Սմոլենսկի մարզի իշխանությունները հայտարարել են, որ տարածաշրջանի վրա իրականացված հարձակման հետևանքով ավերածություններ չեն արձանագրվել։

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ գիշերվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 141 անօդաչու թռչող սարք։

Leave a Comment