Իսրայելի ՊՆ բարձրաստիճան պատվիրակությունը գաղտնի այց է կատարել Բաքու. ԶԼՄ

Իսրայելի Պաշտպանության նախարարության ռազմական բարձրաստիճան պատվիրակության այցը Բաքու և Rafael հրթիռային համակարգերի հրապարակային ցուցադրությունը իսրայելա-ադրբեջանական անվտանգության համագործակցությունը դուրս է բերել գաղտնի փոխգործակցության փուլից դեպի հրապարակային զսպման մակարդակ, գրում է Sepah Pasdaran Telegram-ալիքը։

«Maariv թերթի միջազգային բաժինը՝ հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին, հայտնել է Իսրայելի ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչների Բաքու գաղտնի այցի մասինշ։ Պարբերականի գնահատմամբ, այցի նպատակը երկկողմ ռազմական անվտանգության համագործակցության ամրապնդումն էր և ուղղակի ազդանշանի փոխանցումը Իրանին»,- նշում է աղբյուրը։

Ալիքի տեղեկություններով, իսրայելցի փորձագետները կարծում են, որ համագործակցությունը, որը նախկինում սահմանափակ և գաղտնի բնույթ էր կրում, այժմ անցել է հրապարակային ցուցադրության և ուղիղ զսպման փուլ, որի հիմնական նպատակը Իրանի վրա ճնշում գործադրելն ու վախեցնելն է։

Leave a Comment