Մեր վերջին երկու օրվա այցը Սյունիք մեծ խուճապ է առաջացրել ՔՊ-ի մոտ, հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Գառնիկ Դավթյանը:
«Սյունիքի մարզպետը, փոխմարզպետները անդրադարձել են Նարեկ Կարապետյանի խոսքերին՝ փորձելով ներկայացնել իրենց մանիպուլյատիվ թեզերը», – ասել է Դավթյանը:
Նրա խոսքով՝ ՔՊ-ի որոշումը փակել գյուղերի մի շարք դպրոցներ, նպաստում է արտագաղթին:
«Մարդիկ չունեն բավարար սոցիալական պայմաններ, մի հատ էլ դպրոցներն են փակում: Նրանք նպաստում են, որ այդ մարդիկ իրենց սեփական հողում ապրելու ցանկություն չունենան: Եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ գյուղերի դպրոցների պայմանները լավ չեն՝ պետք է տեղափոխել ավելի խոշոր համայնքներ, ուրեմն պիտի փակվեն գյուղերի պոլիկլինիկաները և տեղափոխվեն ավելի մեծ բնակավայրեր», – նշել է Դավթյանը: