Ապարանից հերքել են, թե տապալվել է տոնածառը

Ապարանի համայնքապետարանը հերքել է տեղեկություններն այն մասին, թե տապալվել է Ապարանի տոնածառը․

«Հատուկ տեղեկացնում ենք ևս մեկ անգամ, որ տոնածառը, հարթակը և կամուրջը լուրջ վնասներ չեն կրել։

Վնասները լուրջ են մի շարք այլ հատվածներում, բայց տոնածառը չի տուժել»,- հայտնում են համայնքապետարանից։

Leave a Comment