Սխալ եք հասկացել, կաթողիկոսի հեռացում չենք պահանջել. Սիոն արքեպիսկոպոս Ադամյան

https://arm.sputniknews.ru/20251214/skhal-eq-haskacel-katvoghikvosi-heracum-chenq-pahanjel-sivon-arqepiskvopvos-adamjan-96865877.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Սխալ եք հասկացել, կաթողիկոսի հեռացում չենք պահանջել. Սիոն արքեպիսկոպոս Ադամյան

Sputnik Արմենիա

Սխալ եք հասկացել, կաթողիկոսի հեռացում չենք պահանջել. Սիոն արքեպիսկոպոս Ադամյան

2025-12-14T14:12+0400

true

PT0M27S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0e/96865983_320:0:1280:720_1920x0_80_0_0_8927c8989861cd2ebc7444ed24bfe775.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եպիսկոպոս, видео, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայ առաքելական եկեղեցի

եպիսկոպոս, видео, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայ առաքելական եկեղեցի

Բաժանորդագրվել

Հարցին՝ շարունակո՞ւմ եք պահանջել կաթողիկոսի հրաժարականը, Սիոն արքեպիսկոպոսը նշեց՝ սխալ եք հասկացել։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Արմավիրի մարզի Այգեշատի սուրբ Գևորգ եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագ մատուցած Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը հերքում է, թե ինքը պահանջում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը։ Այս մասին արքեպիսկոպոսը պատարագից հետո ասել է News.am–ի հետ զրույցում։

Հարցին՝ շարունակո՞ւմ եք պահանջել կաթողիկոսի հրաժարականը, Սիոն արքեպիսկոպոսը նշեց՝ սխալ եք հասկացել։

«Հեռացում չէ, սխալ եք հասկացել։ Կարդացե՛ք, կարդացե՛ք, ժողովուրդ ջան»,–ասաց նա։

Լրագրողը շարունակեց. «Ախր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է՝ կաթողիկոսը պետք է հեռանա», Սիոն արքեպիսկոպոսն էլ շարունակեց` Փաշինյանը այդպիսի բան չի ասում։

Լրագրողը կրկին հարց ուղղեց՝ արդյոք արքեպիսկոպոսը ընդունում է Գարեգին 2-րդին որպես հայրապետ։

«Այո, այո»,–պատասխանեց Սիոն արքեպիսկոպոսը։

Հիշեցնենք` նոյեմբերի 29–ին 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հրաժարական տալու ուղիղ կոչ էին արել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։

Նրաք մեղադրել էին Գարեգին Երկրորդին հայ եկեղեցու սխալ կառավարման մեջ, որի հետևանքով, նրանց խոսքով, և՛ եկեղեցու ներսում, և՛ եկեղեցի-պետություն հարաբերություններում «ահագնացած ճգնաժամը աննախադեպ վտանգավոր իրավիճակ է ստեղծել ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում»։

Հավելենք, որ հայտարարության տակ ստորագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ավելի վաղ հանդիպման գնացած հոգևորականները` Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Մայր աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը։ Նրանց են միացել նաև ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը և Արմավիրի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սիոն Ադամյանը։

Leave a Comment