Սիրիայում ամերիկյան զորքերի վրա հարձակման հետևանքով վիրավորներ կան

Սիրիայում ամերիկյան զորքերի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է Սիրիայի անվտանգության ուժերի երեք աշխատակից, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան զինվորական պաշտոնյայի։

«Հարձակման հետևանքով վիրավորվել են Սիրիայի անվտանգության ուժերի երեք անդամներ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ շաբաթ օրը Սիրիայի Պալմիրայում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել են երկու ամերիկացի զինծառայողներ և մեկ քաղաքացիական թարգմանիչ, իսկ երեքը՝ վիրավորվել։

Սիրիայի ՆԳՆ խոսնակի խոսքով՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամը հարձակվել է Պալմիրայում զինվորների վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է մեկ սիրիացի զինվոր։

Leave a Comment