Google-ը կարևոր թարմացում է կատարել, որն օգնում է շփվել օտար լեզվով ավելի հեշտ ու բնական։ Այսուհետ իրական ժամանակում կատարվող թարգմանությունը Google Translate-ում կարելի է լսել անմիջապես ականջակալներով։
Այլևս կարիք չկա անընդհատ նայել էկրանին կամ հեռախոսը փոխանցել զրուցակցին։ Համակարգը լսում է դիմացինի խոսքն ու թարգմանությունը հնչեցնում ձեր ականջում՝ ճիշտ սինխրոն թարգմանչի նման։
Եթե նախկինում այս ֆունկցիան հասանելի էր միայն Pixel Buds օգտագործողներին, ապա հիմա այն բաց է բոլորի համար։ Շնորհիվ արհեստական բանականության նոր մոդելների՝ թարգմանությունն արվում է շատ արագ՝ գրեթե առանց ուշացումների։
Սա ևս մեկ քայլ է դեպի լեզվական խոչընդոտների վերացումը։ Նորույթը հատկապես պետք կգա ճանապարհորդներին ու գործարարներին, որոնք ցանկանում են ազատ շփվել՝ անկախ լեզվի իմացությունից։