Քամու հետևանքով Բեյրութ-Երևան չվերթի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել

Բեյրութից Երևան ուղևորվող Middle East Airlines ավիաընկերության ինքնաթիռը քամու հետևանքով չի կարողացել նախատեսված ժամին վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, Armenia today-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:

Տեղեկացրել են, որ միայն Բեյրութից ժամանող չվերթի վայրէջքն է հետաձգվել, և ժամը16։30-ին այն վայրէջք կկատարի։

Դեկտեմբերի 14-ին Երևանում և մի շարք մարզերում քամին վնասներ էր հասցրել, կան հոսանքազրկումներ։

Leave a Comment