Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել

 Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվելԵրեկ՝ ժամը 23։35-ի սահմաններում, Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել, հաղորդել է shamshyan.com-ը։

Հրշեջ փրկարարները մարել են Երևանի բնակիչ 46-ամյա Հայկ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի համագամքները։

Leave a Comment