Հայաստանում քամին վնասներ է հասցրել, կան հոսանքազրկումներ – Armenia Today

Հայաստանում դեկտեմբերի 14-ին քամին վնասներ է հասցրել, կան հոսանքազրկումներ, տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հաղորդագրություններից։

ՆԳՆ-ն քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր է ստացել ժամը 02։54-ից սկսած։ ՆԳն-ից տեղեկացրել են, որ Երևան քաղաքի վարչական շրջաններում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ։

Նշվում է, որ փրկարար ծառայության ստորաբաժանումները տեղերում իրականացվում են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների ապամոնտաժման աշխատանքներ։

ՀԷՑ-ից հավելել են, որ ուժեղ քամիների հետևանքով ժամը 03:00-ից սկսված Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի մարզերում, Կոտայքի, ինչպես նաև Երևան քաղաքի որոշ հասցեներում տեղի են ունեցել հոսանքազրկումներ, որոնք հիմնականում պայմանավորված են օդային գծերում հենասյուների վնասմամբ։ Ընկերությունից հավելել են, որ
աշխատում են հետևանքների արագ վերացման և հոսանքազրկված տարածքներում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ:

Leave a Comment