Ուժեղ քամիների հետևանքով մարզերում և Երևանում որոշ հասցեներ հոսանքազրկվել են. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է, որ ուժեղ քամիների հետևանքով ժամը 03:00-ից սկսված Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի մարզերում, Կոտայքի, ինչպես նաև Երևան քաղաքի որոշ հասցեներում տեղի են ունեցել հոսանքազրկումներ, որոնք հիմնականում պայմանավորված են եղել օդային գծերում հենասյուների վնասմամբ։

«ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ողջ կարողությամբ և ամբողջական ներգրավվածությամբ աշխատում է հետևանքների արագ վերացման և հոսանքազրկված տարածքներում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ:

Հայցում ենք Ձեր ըմբռնումը ստեղծված հնարավոր անհարմարությունների համար»,- ասված է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment