Պետբյուջեից հավելյալ միլիարդներ են ծախսվել Փաշինյանի արտասահմանյան այցերի համար

14 Դեկտեմբերի, 2025

2025 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը երկու անգամ ավելի շատ գումար է հատկացրել Նիկոլ Փաշինյանի արտասահմանյան գործուղումների համար, քան նախորդ տարի։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի մամուլի ծառայությունից։

« 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը վարչապետի աշխատակազմը Փաշինյանի արտասահմանյան այցերի համար ծախսել է 3 294 375 դրամ։ Դրանից օրապահիկի համար ծախսվել է 958 735, ավիատոմսերի գնման համար՝ 2 335 640 դրամ։

Միաժամանակ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում այդ ծախսերը կրկնապատկվել են։ Փաշինյանի արտասահմանյան գործուղումների համար հատկացվել է 5 958 896 դրամ, որից օրապահիկի համար վճարը կազմել է 2 580 465 դրամ, ավիատոմսերի համար ՝ 3 378 431 դրամ։ Ընդ որում, ինչպես հստակեցրել են վարչապետի աշխատակազմից, հյուրանոցային ծառայությունների և մեքենաների վարձակալման ծառայությունների գումարները վճարվել են ամբողջ պատվիրակության համար ընդհանուր գումարով, ուստի հնարավոր չէ առանձնացնել կոնկրետ վարչապետի համար կատարված ծախսը:

Աշխատակազմից նաև հավելել են, որ այն արտասահմանյան այցերին, որոնց ընթացքում ընտանիքի անդամներն ուղեկցել են վարչապետին, ծախսերը կատարվել են անձնական միջոցներից»,-ասվում է լուրում:

Leave a Comment