Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասների մասին

Հասարակություն

14.12.2025 | 11:41

Որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում, թե տապալվել է Ապարանի տոնածառը, համայնքապետարանից այս լուրերը հերքում են։

«Հատուկ տեղեկացնում ենք ևս մեկ անգամ, որ տոնածառը, հարթակը և կամուրջը լուրջ վնասներ չեն կրել։ Վնասները լուրջ են մի շարք այլ հատվածներում, բայց տոնածառը չի տուժել»,-նշվում է հայտարարության մեջ։

Ապարանում քամու ուժգնացումը վնասներ է պատճառել քաղաքի ամանորյա զարդարանքին։ Մոտ մեկ կիլոմետրանոց ճեմուղու հսկայական զարդարանքն ու փայտյա հենասյուներն ընկել են։

Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնել են, որ դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

 

Leave a Comment