
ԱՄՆ-ի Փրովիդենս քաղաքի Բրաունի համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 20-ը՝ վիրավորվել։ Հայտնել է քաղաքապետ Բրեթ Սմայլին:
Կրակողը դեռևս չի ձերբակալվել։ Նրա դրդապատճառները պարզ չեն։ Ոստիկանությունն ու ՀԴԲ-ն հրապարակում են ենթադրյալ «սևազգեստ հանցագործի» տեսանյութերը։
Համացանցում հայտնվել են նաև տեսագրություններ, որտեղ երևում է, թե ինչպես են սարսափած ուսանողներին տարհանում շենքից։