https://arm.sputniknews.ru/20251214/datarann-azat-e-ardzakel-mihran-hakvobjani-vra-hardzakum-irakanacrats-andzanc-96860644.html
Դատարանն ազատ է արձակել Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած անձանց
Դատարանն ազատ է արձակել Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած անձանց
Sputnik Արմենիա
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել էր, որ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը նախապես պլանավորվել է։ 14.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-14T09:08+0400
2025-12-14T09:08+0400
2025-12-14T09:09+0400
միհրան հակոբյան
դատարան
ծեծ
https://cdn.am.sputniknews.ru/img/1888/79/18887950_0:84:1601:984_1920x0_80_0_0_cae03f6f31b8ff04fbfd85e2dd5c014b.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Դատարանը երեկ ուշ երեկոյան ազատ է արձակել Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած 4 անձին, սոցցանցում հայտնել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։Հայտնել էինք, որ հասարակական գործիչ, նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանին դեկտեմբերի 8-ին «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում ծեծի ենթարկելու դեպքով ձերբակալվել է 4 անձ։ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել էր, որ Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը նախապես պլանավորվել է։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի, Ս.Խ.-ի, Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու, խուլիգանություն կատարելու, կեղծ հաշվառման համարանիշներ օգտագործելու, իսկ Ա.Բ–ի նկատմամբ` այդ գործողություններին օժանդակելու համար։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1888/79/18887950_88:0:1511:1067_1920x0_80_0_0_5de754bb5914b7186096b3570b10b3dd.jpg
միհրան հակոբյան, դատարան, ծեծ
միհրան հակոբյան, դատարան, ծեծ
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել էր, որ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը նախապես պլանավորվել է։
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել էր, որ Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը նախապես պլանավորվել է։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի, Ս.Խ.-ի, Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու, խուլիգանություն կատարելու, կեղծ հաշվառման համարանիշներ օգտագործելու, իսկ Ա.Բ–ի նկատմամբ` այդ գործողություններին օժանդակելու համար։